Ավելի քան 30 ամերիկացի կոնգրեսականներ ներկայացրել են Ադրբեջանի ագրեսիան դատապարտող երկկուսակցական բանաձև

Ավելի քան 30 ամերիկացի կոնգրեսականներ ներկայացրել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող և այս հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը քննադատող երկկուսակցական բանաձև։

Բանաձևը ներկայացրել են կոնգրեսականներ Ջեքի Սփեյերը, Ադամ Շիֆը (Կալիֆոռնիա նահանգ), Ֆրենկ Փալոնեն, Գաս Բիլիրակիսը և ևս 32 օրենսդիրներ։

Բանաձևը Ադրբեջանին դատապարտում է ռազմական գործողությունների հրահրման համար։ Կոնգրեսականները կոչ են արել՝ դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանության և ապակայունացնող գործողությունների» պատճառով և մեջբերում են արել The Guardian-ի տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակումը կարող է լինել «կազմակերպված ռազմական գործողության մասը»։

Օրենսդիրների բանաձևը համահունչ է երկու կողմերին հղած միջազգային հանրության կոչերին հրադադարը պահպանելու և Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին վերադառնալու մասին։

Նրանք նաև դատապարտում են ռազմական գործողություններին Թուրքիայի միջամտությունը, տեղեկացնում է News.am-ը։