2020-10-02 15:33
Լրատվական գործակալություններ
Ավակով. Կիևը ռազմական օգնություն չի տրամադրի կողմերից որևէ մեկին
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Կիևը ռազմական օգնություն չի տրամադրի ղարաբաղյան հակամարտության կողմերից որևէ մեկին:
«Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին: Իսկ բժշկական օգնություն` չափազանց շատ հորինող պատգամավորների համար դեղահաբեր, պետք է փնտրել ամբողջ երկրով...»- գրել է Ավակովը Twitter-ում:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Ժողովրդի ծառա» խմբակցության ուկրաինացի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն վստահ է, որ անհրաժեշտության դեպքում Ուկրաինան «կողքով չի անցնի» Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հարցում, տեղեկացնում է News.am-ը։