ԶՈՒ զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության աստիճանի
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներում շարունակվում է զորահավաքի գործընթացը։ Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ–ն, ռազմական դրության պայմաններում ՀՀ զինված ուժերի զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի:
ՊՆ պաշտոնական կայքում լուանկարներ են հրապարակվել իրականցվող գործընթացից։
«Զորամասերում բացազատվել են անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետեր, իրականացվել է ստորաբաժանումների լրահամալրում: Միևնույն ժամանակ, ստորաբաժանումները զբաղեցրել են պաշտպանության շրջաններ»,– հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Նշվում է նաև, որ համալրումն իրականացվել է տեղական ինքնակառավարման մարմինների և Երկրապահ կամավորական միության տեղական բաժինների հետ փոխգործակցությամբ: Զորահամալրվող անձնակազմի պատրաստականությունը բարձր է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: