Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ԱՅՍՊԵՍ ԵԹԵ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԾԱՆՐ Է ԼԻՆԵԼՈՒ, ՔԱՆ ԱՌԱՋԻՆԸ, ԸՆԴ ՈՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

327, 458, 491, 532... Վերջին չորս օրվա գրանցված վարակակիրների թիվն է։ Սա նույն վիճակն է, ինչ մայիսի վերջին օրերին էր, երբ մտնում էինք հունիս-հուլիսի ամենածանր փուլ։

Օրեցօր աճում է նաև փաստացի բուժվողների թիվը, այսինքն աճում է նաև հիվանդանոցային, նամանավանդ ռեանիմացիայի տեղերի զբաղվածությունը։

Այն ժամանակ, երբ ռազմաճակատից վիրավորների հոսք է, որոնց այդ տեղերը շատ են պետք և այդպես կարող է դեռ շաբաթներ շարունակվել։

Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում։

Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք։ Այսպես եթե շարունակվի երկրորդ ալիքը շատ ավելի ծանր է լինելու, քան առաջինը, ընդ որում պատերազմի պայմաններում։

Հավատում եք, չեք հավատում, այս պահին կարևոր չէ... Կարո՞ղ եք գոնե մի քանի շաբաթ այդ կանոններին հետևել։

Կարեն Վրթանեսյան, ֆեյսբուքյան էջ