2020-10-03 09:29
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանն անցել է հարձակման
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ հակառակորդը համալրել է իր ուժերը լրացուցիչ կազմով։
«Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում»,– Facebook-ում գրել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Հովհաննիսյանը նաև հայտնել էր, որ գիշերն ընթացել են թեժ մարտեր։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ տեղեկացնում է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։
«Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ»,– Facebook-յան գրառման մեջ նշել է Ստեփանյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։