2020-10-03 12:21
Լրատվական գործակալություններ
ԱԱԾ. Անհրաժեշտ է լիովին բացառել դրոնների օդային կիրառումը
ՀՀ ԱԱԾ-ն զգուշացում է տարածել անօդաչու թռչող սարքեր չկիրառելու վերաբերյալ:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բոլոր անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին խստորեն զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում:
Միաժամանակ, հորդորում ենք մեր ազգաբնակչությանը՝ անօդաչու թռչող սարքեր օգտագործող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: