Սիրիայի ԱԳՆ. Թուրքիայի գործողությունները հանգեցնում են հակամարտության սրմանը

Սիրիան նախազգուշացնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը Անկարայի միջամտության վտանգավոր հետևանքների մասին: Այս մասին ասվում է արաբական հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը փոխանցել է SANA գործակալությունը:

«Թուրքիան նպատակ է հետապնդում էլ ավելի բորբոքել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- ասվում է փաստաթղթում: «Անկարայի գործողությունները ամենուր բերում են լարվածության աճի և կրոնական բախումների սրման»:

Սիրիան կոչ է անում Երևանին և Բաքվին «միջոցներ ձեռնարկել ռազմական էսկալացիան նվազեցնելու և տարաձայնությունների խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ: «Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոն լինի, որպեսզի չընկնի թուրքական ծուղակը և պատասխանի հակամարտության զսպման և երկխոսության վերադառնալու հայկական նախաձեռնություններին»,- ընդգծել է Սիրիայի ԱԳՆ-ը, տեղեկացնում է News.am: