2020-10-03 19:53
Լրատվական գործակալություններ
Սերժ Սարգսյանն Արցախում է
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի ժամ է Արցախում է։
«Բարդագույն իրավիճակում պատերազմի վարման բոլորի հմտությունները, փորձը, անձնական ջանքերը մեկտեղվում են հանուն հաղթանակի, հանուն Հայրենիքի սրբազան հողում արժանապատիվ ապրելու իրավունքի», - հաղորդում են նախագահի գրասենյակից, տեղեկացնում է Aysor.am-ը։