Արտյոմ Տոնոյան. Առաջնագծում գտնվող թալիշները կամավոր կերպով անցնում են հայկական կողմ

Իրանագետ Արտոյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի որ տեղեկատվական աղբյուրներից արդեն ստացվում են լուրեր այն մասին, որ առաջնագծում գտնվող թալիշները կամավոր կերպով անցնում են հայկական կողմ և հանձնվում, հիշեցնեմ Ադրբեջանի թալիշների հանրային խորհրդի համահիմնադիր Աթախան Աբիլովի կատարած շատ կարևոր գրառման մասին։

Թալիշների շրջանում հանրային լայն ճանաչում ունեցող այս գործիչը իր գրառման մեջ կատարել էր մի քանի կարևոր շեշտադրումներ, որոնցից ամենակարևորը թերևս այն էր, թե որտե՞ղ են հիմա Ադրբեջանի ԱԻ նախարար Քամալադդին Հեյդարովի որդիները, նրա ծննդավայրը ներկայացնող այն 24 գեներալները, որոնք գեներալի կոչում են ստացել հենց Քամալլադինի կլանից լինելու շնորհիվ։ Ինչո՞ւ ռազմաճակատում չեն և ինչո՞ւ ճակատում սպանված մեծաթիվ թալիշների կողքին չկա դրանցից կամ դրանց որդիներից գոնե մեկի անունը», տեղեկացնում է Panorama.am։