2020-10-03 20:07
Լրատվական գործակալություններ
«Ինտերֆաքս». Ադրբեջանը ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի սահմանին
Ադրբեջանի զինված ուժերի և մերձավորարևելյան մի շարք երկրներից վարձկանների կենդանի ուժի և սարքավորումների կուտակումներ են գրանցվել Հայաստանի պետական սահմանի ողջ երկայնքով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է հանրապետության կառավարությունում աղբյուրներից մեկը:
«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով նկատվել են Ադրբեջանի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակումներ, ինչպես նաև Թուրքիայից, Պակիստանից, Սիրիայից, Լիբիայից Ադրբեջան ժամանած վարձկաններ և միջազգային հայտնի ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ»,- ասել է աղբյուրը, տեղեկացնում է News.am-ը: