2020-10-03 22:08
Լրատվական գործակալություններ
Սերժանտ Մնացական Սահակյանը խոցել է 7 տանկ, 1 ՀՄՄ և խուճապի մատնել հակառակորդին
Պաշտպանության բանակը ներկայացրել է առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ։
«Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի հակատանկային դասակի «Ֆա¬գոտ» ջոկի օպերատոր, սերժանտ Մնացական Գևորգի Սահակյանը մարտկոցի կազմում խոցել է 7 տանկ, 1 ՀՄՄ և խուճապի մատնելով հակառակորդին` նպաստել է վերջինիս առաջխաղացման կասեցմանը»,- հայտնում են ՊԲ-ից, տեղեկացնում է News.am-ը: