2020-10-04 09:31
Լրատվական գործակալություններ
Հայ հրետանավորների փայլուն աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Զինուժ մեդիան նոր տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հայ հրետանավորները ոչնչացնում հակառակորդի դիրքերը։
«Բոլոր տարածքներն ազատագրված է, վախենալու բան չկա, բոլորին կասեմ` թող հանգիստ շունչ քաշեն, վերջին դիրքն էլ ազատագրեցինք»,–ասում է զինվորներից մեկը։
Տղաների մարտական ոգին բարձր է, ասում են` պարտադիր հաղթելու ենք։
«Մեր հրետանին իր խնդիրը կատարում է բարձր մակարդակով, չունենք ոչ մի գրամ հող տված, փորձելու ենք գնալ ավելի առաջ, մեր պայքարն արդար է, հաղթելու ենք»,–միաբերան ասում են տղաները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։