2020-10-04 09:48
Լրատվական գործակալություններ
Արայիկ Հարությունյանը վերադարձել է առաջնագծից
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ վերադարձել է առաջնագծից:
«Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է»,–Facebook սոցացնցի իր էջում գրել է նախագահը։
Նա շնորհակալություն է հայտնում Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար:
Նշենք, երեկ առավոտյան Արցախի նախագահը ուղերձ էր հղել, որում հայտնել էր, որ մեկնում է առաջնագիծ։ Նա կոչ էր արել բոլորին անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: