2020-10-04 10:30
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը գնդակոծում է Արցախը ՄԱԿ-ի կողմից արգելված կասետային ռումբերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ականազերծման մարդասիրական կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Sputnik Արմենիայի թղթակցին այդպիսի զինամթերք է ցույց տվել, որը հայտնաբերվել է Ստեփանակերտը գնդակոծելուց հետո։
Նրա խոսքով՝ նման ռումբով են լիցքավորված իսրայելական այնպիսի համակարգերի հրթիռները, ինչպիսիք են LAR-160-ը, LORA-ն, Barak-ը։ Այդ ռումբը, որը նախատեսված է թեթև տեխնիկայի և կենդանի ուժի համար, ՄԱԿ-ի կոնվենցիայով արգելվում է կիրառել ամբողջ աշխարհում։
«Մի քանի օրում սրանից 50-60 հատ էինք գտել։ Այսօր առավոտյան մեկ ժամվա ընթացքում` արդեն 60 հատ», - ասաց Մեսրոպյանը։
Նրանք քաղաքից հավաքում են ռազմամթերքը, որպեսզի հետագայում ոչնչացնեն։