2020-10-04 11:28
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիայից բուժաշխատողներ են ժամանել
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը տեղեկացնում է, որ Ֆրանսիայից ժամանել են կամավոր բուժաշխատողներ, որոնք այս պահին արդեն գտնվում են սահմանամերձ ԲԿ-ներից մեկում:
«Ասում են, որ հենց իմացան` Արցախում պատերազմ է, միանգամից տոմս գնեցին, որովհետև պետք է լինեն քրիստոնյա հայերի կողքին»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Սարգսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։