571 դեպք. Վարակվածների թիվը դարձավ 52 496

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 571-ով և դարձել 52 496։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 6545 մարդ, կատարվել է թեստավորում 306 965 (+3 258), առողջացել են վարակվածներից 44 672-ը։ Գրանցվել է մահվան 977 դեպք (+5)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 302 է (+1), տեղեկացնում է Sputnik Armenia-ն։