Արայիկ Հարությունյանն Ադրբեջանի բնակչությանը կոչ է անում արագ լքել քաղաքները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանը Ստեփանակերտին է հարվածում «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգերով։

«Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է նախագահ Հարությունյանը։

Նա Ադրբեջանի բնակչությանը կոչ է անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար: Նախագահը հայտնում է, որ այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտում մի քանի պայթյուններ են որոտացել։ Մի քանի անգամ օդային տագնապ է հնչել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։