2020-10-04 12:16
Լրատվական գործակալություններ
ՊԲ․ Ի՞նչ է կատարվում Ստեփանակերտում հրետակոծությունից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՊԲ-ն արդեն իսկ հզոր հարվածներ է հասցնում Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին։
«Հակառակորդը շարունակում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: