2020-10-04 13:56
Լրատվական գործակալություններ
ՌԻԱ Նովոստի. «ՂարաբաղՏելեկոմի» շենքը վնասվել է Ստեփանակերտը գնդակոծելու ժամանակ
Ստեփանակերտի վրա կրակոցներից տուժել է նաև «Ղարաբաղ տելեկոմի» շենքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Լրատվամիջոցը, հղում անելով ռազմական փորձագետներին, գրում է, որ ադրբեջանական կողմն օգտագործել է LORA իսրայելական հրթիռ:
Ռուսական գործակալությունը նաև փոխանցում է, որ հարվածի արդյունքում թեթև վնասվածք է ստացել ընկերության աշխատակիցներից մեկը, տեղեկացնում է Analitik.am-ը: