2020-10-04 17:32
Սեփ․Տեղ․
ՎԻՎԱ-ՄՏՍ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ TWITTER՝ «X», «Y», «Z» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Վիվա-ՄՏՍ-ը հայտարարել է, որ «X», «Y» ու «Z» սակագնային պլանների շրջանակում «Twitter» հավելվածն օգտագործելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն սպառվում:
Անսահմանափակ «Twitter»-ը հասանելի է՝
- «X» սակագնային պլանի կանխավճարային ու հետվճարային, «Y» սակագնային պլանի կանխավճարային ու հետվճարային,
- «Z» սակագնային պլանի բաժանորդների համար:
Ծառայությունը ներկայում հասանելի է և ավտոմատ ակտիվացված է վերոնշյալ սակագնային պլանների ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդների համար:
Առաջարկը գործում է մինչև 2020թ. հոկտեմբերի 31-ը, ներառյալ: