2020-10-05 11:49
Լրատվական գործակալություններ
0
Բարերար Քրիստին Սիմոնը 3 մլն դոլար է փոխանցել հիմնադրամին
«Manoogian Simone Foundation» հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնը 3 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Գումարը նվիրաբերվել է ի աջակցություն համահայկական դրամահավաքի»,- գրել է Արշամյանը և հավելել, որ համահայկական շարժումը շարունակվում է:
Արշամյանը շնորհակալություն է հայտնել Քրիստին Սիմոնին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլար: