2020-10-05 16:21
Լրատվական գործակալություններ
Ռուսաստանից հատուկ ինքնաթիռ է ժամանել Երևան
Ռուսաստանից հատուկ ինքնաթիռ է ժամանել Երևան, այլ ոչ թե ՌԴ նախագահի ինքնաթիռ, այս մասին Aysor.am-ին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Վարչապետի խոսնակը, սակայն, չմանրամասնեց, թե ովքեր ու ինչ ծրագրով են ժամանել Հայաստան։
Նշենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը: