2020-10-06 15:48
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը թիրախավորել է միջազգային կազմակերպությունների առաքելություններն Արցախում
Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված արկն ընկել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության անմիջական հարևանությամբ:
Ադրբեջանն օրեր շարունակ գնդակոծում է Արցախի խաղաղ քաղաքներն ու գյուղերը: Քաղաքացիական բնակչությունից բացի, Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են նաև լրագրողներին: Չնայած տարբերանշաններին, որոնք ցույց են տալիս, որ նրանք մամուլի ներկայացուցիչներ են, նրանց ուղղությամբ կրակ է բացվել: Արդյունքում տուժել են հայ և օտարերկրյա լրագրողներ և օպերատորներ: Բժիշկները ստիպված էին բառացիորեն պայքարել ֆրանսիական Le Monde թերթի թղթակցի կյանքի համար, տեղեկացնում է News.am-ը։