ՊՆ-ն 2 նոր «թեժ գիծ» է գործարկել

Հայաստանի պաշտպանության նախարարությունում գործարկվել է «թեժ գծի» ևս երկու հեռախոսահամար, մեկն էլ վերապրոֆիլավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«1-28 թեժ գիծը գործում էր միայն զինծառայողների համար, այժմ այն վերապրոֆիլավորվել է, և պատերազմին վերաբերող բոլոր հարցերով կարելի է զանգել ու համապարփակ տեղեկատվություն ստանալ», – ասաց Ստեփանյանը։

Բացի 1–28-ից, գործարկվել են նաև նոր հեռախոսահամարներ` 85-01, 85-03։ «Թեժ գծի» հեռախոսահամարներին զանգելով կարելի է տեղեկություն ստանալ զինծառայողների, հանգանակություններ կատարելու, կամավորագրման մասին, ստանալ հոգեբանական աջակցություն և այլն։