2020-10-08 09:11
Լրատվական գործակալություններ
Ալիևը խոստովանել է, որ երկրի հասարակությունից թաքցնում է ռազմական կորուստների մասին տվյալները
Ռազմական կորուստների մասին տեղեկատվությունը ներկայում գաղտնի է: Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանի հասարակությունը դրանց մասին կտեղեկացվի ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո»,- ասել է նա՝ խոստովանելով, որ երկրի քաղաքացիներից թաքցնում են Բաքվի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ադրբեջանական կողմի կորուստների մասին տվյալները, տեղեկացնում է News.am-ը: