Հայտնի է Շուշիում վիրավորված երկրորդ ռուս լրագրողի անունը

Երկրորդ ռուս լրագրողը, ով վիրավորվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի գնդակոծության ժամանակ, Արզանով Լևոն Սմբատովիչն է, հայտնում է WarGonzo Telegram-ալիքը:

«Ռուսաստանից երկրորդ վիրավոր թղթակիցը Արզանով Լևոն Սմբատովիչն է: Լևոնը «Ռուսաստանի սպաներ» Inform-պորտալի հատուկ թղթակից է, պահեստազորի փոխգնդապետ: Ռազմական հակամարտությունների մասնագիտացում՝ Չեչնիա, Աբխազիա, Պրիդնեստրովիա, Ուկրաինա:

2018-ին նա ծառայել է որպես ռազմական խորհրդական Սիրիայում: Նա աշխատում է նաև «Ուժային բլոկ» տեղեկատվական պորտալի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» թերթի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր Сегодня.ру պորտալի գլխավոր խմբագիր, ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկի վիրավորելու մասին, տեղեկացնում է News.am-ը: