2020-10-09 11:18
Լրատվական գործակալություններ
0
Գիշերը հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը:
«Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ», – նշվումէ ՊԲ–ի հաղորդագրության մեջ։
ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: