Ռուս լրագրող Յուրի Կատենոկին տեղափոխում են Երևան

Շուշիում Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով ծանր վիրավորված ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատենոկին Ստեփանակերտից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գորիս, ապա կհասցնեն Երևան: Տեղեկությունը հայտնում է Արցախում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։

Նրա խոսքով՝ Յուրի Կոտենոկին բժիշկներն արհեստական կոմայից չեն հանել, քանի որ այդպես ավելի հեշտ է հիվանդին տեղափոխել։

Լրագրողի կյանքը փրկելու համար ամբողջ գիշեր աշխատել են վիրաբույժների մի քանի թիմ, այդ թվում `բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի «Սկլիֆ» ԲԿ-ի վիրաբույժ Շահեն Դանիելյանը, որը կամավոր է եկել Արցախ:

Բժիշկները լրագրողի վիճակը գնահատում են կայուն ծանր։