Երևանի և Բաքվի խորհրդակցությունները տեղի կունենան արտգործնախարարների մակարդակով

Մոսկվայում Երևանի և Բաքվի խորհրդակցությունները կանցկացվեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։

Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Մոսկվայում անցկացվելիք խորհրդակցություններին։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Ջեյհուն Բայրամովին հոկտեմբերի 9-ին հրավիրել է բանակցությունների։ Ռուսաստանի նախագահը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում հումանիտար նկատառումներով՝ գերիների և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով:

Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել էր, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին և 12-ին՝ համպատասխանաբար Ժնևում և Մոսկվայում: