2020-10-09 14:22
Լրատվական գործակալություններ
Ինչ է քննարկվելու Մոսկվայում
ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Այդ մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
"Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են", - ասված է նրա հայտարարության մեջ, տեղեկացնում է Verelq.am-ը: