2020-10-09 15:42
Լրատվական գործակալություններ
Միշուստինը ցավակցել է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների հարազատներին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում զոհվածների հարազատներին ու մերձավորներին:
Ռուսաստանի կառավարության ղեկավարը շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ միասին, պատրաստ է աջակցել խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: