2020-10-09 17:06
Լրատվական գործակալություններ
0
Վալերի Բուայե. էթնիկ զտում սկսելուց հետո Ադրբեջանն անցնում է մշակութային զտման փուլի
Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն վրդովմունք է հայտնել՝ կապված Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն ուղղված հարվածների հետ:
«Էթնիկ զտում սկսելուց հետո Ադրբեջանն անցնում է մշակութային զտման փուլի՝ այդպիսով հիշեցնելով 1915-ի ցեղասպանության մասին…Միջազգային հանրությունը չի կարող ասել, որ չգիտեր…»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հարվածներ են հասցվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն: Ավելին, երբ արտասահմանցի լրագրողները փորձել են նկարահանել հարվածի հետևանքները, ադրբեջանական կողմը կրկին հարված է հասցրել եկեղեցուն, ինչի հետևանքով լրագրողները վնասվածք են ստացել, տեղեկացնում է News.am-ը: