2020-10-10 14:59
Լրատվական գործակալություններ
Զարիֆ. Իրանը ողջունում է Ղարաբաղի վերաբերյալ որոշումը
Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմ հաստատելու որոշումն ու առարկայական երկխոսության կոչ է անում կողմերին։ Իրանի դիրքորոշումը Twitter–ի իր միկրոբլոգում հայտնել է երկրի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
«Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը որպես խաղաղության հաստատման քայլ։ Մենք կոչ ենք անում մեր հարևաններին` Ադրբեջանին և Հայաստանին, անցնել առարկայական երկխոսության, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության վրա։ Մենք բարձր ենք գնահատում մեր ռուս հարևանների կառուցողական ջանքերը»,– գրել է Զարիֆը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։