2020-10-10 18:43
Լրատվական գործակալություններ
Թուրքական մամուլում դժգոհում են Ալիևից
Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև զինադադարի համաձայնությունը թուրքական իշխանությունների սրտով չէ։
Թուրքիայի իշխանամետ մամուլի տարբեր հրապարակումներում դժգոհություն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։
Ըստ թուրքական մամուլի, Ալիևը օրեր առաջ հրապարակավ հայտարարել էր, թե Թուրքիան պետք է անպայման մասնակցի խաղաղության բանակցություններին, սակայն Մոսկվայում ստորագրված փաստաթղթում Թուրքիայի անունը չկա, ավելին, բացի Մինսկի խմբի եռյակից այլ երկրների կամ կառույցները չեն կարող է միջամտել գործընթացին, տեղեկացնում է News.am-ը։