2020-10-11 09:50
Լրատվական գործակալություններ
ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման նոր ապացույցներ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից, նախորդ օրերի ընթացքում ՄԻԵԴ են ներկայացվել նաև ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ:
«Ներկայացված ապացույցների հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ: