Արայիկ Հարությունյան․ Հայտարարելու եմ հայրենական պատերազմ

Ադրբեջանը երկարատև ծանր կորուստներ ուենալուց հետո միայն արդեն ստիպված զինադադարի կամ հրադադարի պայմանները կարող է ընդունել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իր համար երկրորդական է ՝ կլինի բանակցություն, թե չի լինի բանակցութուն, եթե ինքը չի հարգում այն ձևաչափը, որն իրականացվել է, մենք արդեն անելիք ունենք», - ասաց նախագահը։

Արայիկ Հարությունյանը հայտարարեց՝ հայկական կողմը խաղաղության կողմնակից է։

«Աշխարհում խաղաղությունն ամենից շատ ուզում են արցախցիները, բայց նաև մենք չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրի կողմից, որի նպատակն է բնաջնջել Արցախի ժողովրդին, Արցախի մշակույթը», - ասաց նա։

Արայիկ Հարությունյանը շեշտեց՝ կհայտարարի հայրենական պատերազմ ու կոչ կանի բոլոր հայերին ոչ միայն նյութական, այլ, ինչու չէ, նաև ֆիզիկապես մանակցել։

«Ուզում են երկարատև պատերազմ, իրենք են ընտրել այդ ճանապարհը, մենք չենք հրաժարվելու, եթե պարտադրված է այդ պատերազմը», - հավելեց Արցախի նախագահը, տեղեկացնում է Aysor.am։