715 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 56 451

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 715-ով և դարձել 56 451։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

ԱՆ տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 9 304 մարդ, կատարվել է 325 894 թեստավորում (3 366), առողջացել են վարակվածներից 45 771-ը։ Գրանցվել է մահվան 1 020 (+4) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է` 303 է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։