2020-10-11 17:37
Լրատվական գործակալություններ
Իսրայել–Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան. Հովհաննիսյանը ներկայացրել է «հումանիտար» բեռի երթուղին
Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել կից գրառմամբ. «Արանք Թել-Ավիվից Բաքու եկող «հումանիտար» օգնության ոչ ամբողջ ծավալն է։ Փաստորեն քսան տարին քիչ էր զինվելու համար»։
flightradar24.com-ի սխեմայում պարզ երևում է, որ ինքնաթիռը Երուսաղեմից թռչում է Բաքու՝ անցնելով Վրաստանի օդային տարածքով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։