2020-10-11 21:51
Լրատվական գործակալություններ
0
Ավտոերթ Երևանում. պահանջում են ճանաչել Արցախը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ մայրաքաղաք Երևանում Արցախի անկախության ճանաչման պահանջով ավտոերթ անցկացվեց։ Sputnik Արմենիայի թղթակիցը հետևել է ակցիային և տեսանյութ պատրաստել։
Տասնյակ ավտոմեքենաներ ձայնային ազդանշանները միացրած` այսօր երթ կազմակերպեցին Երևանի Հրազդան մարզադաշտից մինչև Մաշտոցի պողոտա։ Երթն անցավ Իսակովի պողոտա-Գարեգին Նժդեհ-Արշակունյաց-Խանջյան-Սարալանջ-Կոմիտաս-Բաղրամյան-Սայաթ Նովա-Աբովյան-Թումանյան-Մաշտոցի պողոտա երթուղով։
Հայաստանի և Արցախի դրոշներով մեքենաների ապակիներից շատերին փակցված էր «Հաղթելու ենք» կարգախոսը։