2020-10-12 15:12
Լրատվական գործակալություններ
Արայիկ Հարությունյան. Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական գրառումն է արել Facebook-ի իր էջում.
"Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք:
Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար",- գրել է նա ու հրապարակել լուսանկարներ հանդիպումներից, տեղեկացնում է Verelq.am-ը: