2020-10-19 16:40
Լրատվական գործակալություններ
Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիան 50 000 եվրո օգնություն կփոխանցի Հայաստանին
Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիան (AIMF) մտադիր է 50 000 եվրո օգնություն փոխանցել Հայաստանին։ Այս մասին ֆրանսիական «Nouvelles d’Arménie» պարբերականի հետ զրույցում հայտնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը նաև ասոցիացիայի նախագան է։
«Ես խնդրեցի, որ AIMF-ին անմիջապես 50 000 եվրո հրատապ օգնության որոշում մշակել՝ փախստականների ընդունելության հարցում Երևանին օգնելու և առողջական ճգնաժամը հաղթահարելու համար»,– ասել է նա:
Անն Իդալգոն նաև հայտնել է, որ մտադիր է 2021 թվականի սկզբին Փարիզի խորհրդի պատվիրակության հետ այցելել Երևան՝ ի նշան համերաշխության, ինչպես նաև իրավիճակն անձամբ տեսնելու ու երկու երկրների կապերն ավելի ամրապնդելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: