2020-10-20 13:29
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ-ի ԱԽ-ը կհամաձայնեցնի և կհրապարակի ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու կոչով տեքստը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները, հաղորդում է Global Village-ը՝ հղում անելով AFP-ին:
ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հարգել ԼՂ-ում հրադադարի ռեժիմի մասին նոր համաձայնագիրը:
Խորհուրդը փակ դռների հետևում քննարկել է մարտական գործողությունները, որոնց սկզբից՝ սեպտեմբերի 27-ից, հարյուրավոր մարդիկ են զոհվել:
Դիվանագետների խոսքով՝ Ռուսաստանն աշխատում է հայտարարության վրա, որում պարունակվում է հրադադարի ռեժիմը պահպանելու կոչ: Տեքստը, որը, ինչպես ակնկալվում է, կհամաձայնեցվի խորհրդի անդամների միջև այս շաբաթ, Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում նաև վերսկսել Մինսկի խմբի օժանդակությամբ բանակցությունները, տեղեկացնում է News.am-ը: