2020-10-20 15:48
Լրատվական գործակալություններ
Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում. հակառակորդը նահանջում է
ՊՆ խոսնակը հիշեցնում է, որ բազմիցս հակառակորդը զգուշացվել էր այն հետևանքների մասին, որը կրելու է արկածախնդրությունը շարունակելու դեպքում։
Հակառակորդը մեծ կորուստներ ունի և նահանջում է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»,- գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։