2020-10-20 18:30
Լրատվական գործակալություններ
0
Կառավարության որոշմամբ վաղն Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Կառավարության որոշմամբ վաղն Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի։ Նիստը տեղի կունենա ժամը 11։00-ին։
Օրակարգում է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելումասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, տեղեկացնում է Aysor.am-ը: