Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մանրամասն քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով ձեռնարկված քայլերի մասին՝ ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու և բանակցությունների շուտափույթ վերսկսելու ուղղությամբ:

Ընդգծվել է հակամարտող կողմերի միջև հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները պահպանելու կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Aysor.am: