2020-10-21 11:45
Լրատվական գործակալություններ
Լուսադեմին ռմբակոծվել են Մարտակերտն ու հարակից գյուղերը
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
«Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հիշեցնում է, որ երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: