Իրանում զորավարժություններ են սկսել

Իրանի Իսլամական Հանրապետությունում մեկնարկել են Հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժությունները։ Տեղեկությունը հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը։

«Երկնքի պաշտպաններ – 99» անվանումով զորավարժությունները, Ինչպես նախօրեին հաղորդել էր նրանց հրամանատար բրիգադի գեներալ Կադեր Ռահիմզադեն, կընդգրկեն երկրի տարածքի կեսից ավելին:

Զորավարժություններին մասնակցում են ինչպես բանակի ստորաբաժանումները, այնպես էլ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է գործի դնել հակաօդային պաշտպանության և իրանական արտադրության դիտարկման միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ավիացիա, այդ թվում ՝ որսացող ինքնաթիռներ, տեղեկացնում է Sputnik Armenia: