Գարեգին Բ-ն հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Նախկին նախագահների հետ հանդիպումը կայացել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին և ստեղծված իրավիճակին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երեկ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահները հանդիպել են ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։ Բոլոր հանդիպումների թեման Արցախում տիրող իրավիճակն է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։