2 306 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 70 836

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 306-ով և դարձել 70 836։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 19 591 մարդ, կատարվել է 362 293 թեստավորում (+5 189), առողջացել են վարակվածներից 49 787 (+568)։ Գրանցվել է մահվան 1 131 (+10) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 327 (+6) , տեղեկացնում է Sputnik Armenia-ն։