2020-10-22 11:14
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի հերթական ռազմակառուցվածքն է ոչնչացվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանը զրկվել է իր ռազմական ենթակառուցվածքներից մեկից` Արցախի ՊԲ–ի ճշգրիտ խոցման շնորհիվ։
Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը։
Տեսանյութում երևում է` ինչպես ՊԲ զինված ուժերի ճշգրիտ հարվածի հետևանքով հօդս է ցնդում հակառակորդի հերթական ռազմական ենթակառուցվածքը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։